ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ԲԱՔՎԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ

ԲԱՔՎԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ
21.09.2024 | 09:45

Աշխարհում ամեն ինչ փոփոխական է, առավել ևս մեր երկրում։ Պարզվում է, որ Հայաստանում կարելի է և փոխել ժամանակը։ Դրա համար անհրաժեշտություն չկա աներևույթ իրականության մեջ փոխել անփոփոխելին` ավազի պես հարահոս ժամը։ Պարզապես կարելի է ուղղակի հին ժամացույցը փոխարինել նորով։

Հինը ռուսական ժամացույցն էր, որը մեկ ժամով հետ էր մնում մերից։

Կյանքում ամեն ինչ հնարավոր է։ Այդ իսկ միտումով հին` ռուսական խափան ժամացույցը Հանրային ռադիոն փոխարինեց նորով` թուրքականով։ Մեկն էլ բավական չէր` պատին հայկականի հետ` կողք-կողքի կախվեց թուրքականն ու Ադրբեջանականը։

Պատահական չէր, որ վարչապետը, ծռված բերանով, կատաղի վստահությամբ Ազգային ժողովի ամբիոնից համայն հայությանը հայտարարում էր.

- Մենք գուբեռնիա չենք լինի, գուբեռնիա չե՛նք լինի, գուբեռնիա՛...

Եվ այնպիսի մի անմարդկային զզվանքով էր գոռում, որ դիմագծերը աղճատվել ու կրակված աչքերի տակ փրչոտ մորուքի մեջ պախկված նրա ձայնը պատռվող բերանում ասես ատավիզմով տառապող մարդու բառաչանք լիներ։

Իրավիճակ էր փոխվել։

Թվում էր, թե իսկապես, մեկ ժամով հետ ենք մնացել կյանքից։ Ֆավորիտին փոխելու անհրաժեշտություն կար։

Վարչապետը կորցրել էր հյուսիսն ու հարավը և թքած, թե կկորցնի նաև պետականությունը...

Թեկուզ և վիլայեթ լիներ, թուրքին հպատակ, միայն թե` գուբեռնիա չլիներ, գուբեռնիա՛...

Այլևս հարկ չկար ժամանակը ճշտելու համար նայել դեպի հեռավոր հյուսիս, բավական էր աչք տնկել մերձավոր հարավին` Թուրքիայի, կամ, որ ավելի ճիշտ էր, փոքր-ինչ հյուսիս արևելք` Բաքվի ուղղությամբ։

Երևանյան ժամանակը նույնպես չէր կարևորվում, խնդիրը այն համահունչ դարձնելն էր թուրքականին։ Անհրաժեշտություն կար ժամանակի շունչը դառնալ, միշտ նայել, թե Բաքվի ժամանակով ժամը քանի՞սն է։ Ֆավորիտին փոխելու ժամանակն էր։

Առանց սիրեկանի նույնիսկ ռուսական կայսրուհի Եկատերինա երկրորդը չէր կարողանում դիմանալ, ուր մնաց` մի խեղճ ու կրակ երկրի վարչապետ։

Եկատերինան անունով էր երկրորդ, իսկ ի հարանց ռուս անունորդի նիկալայը առաջինն էր և վատթարագույնը շատ բաներում` գերազանցելով նույնիսկ Եկատերինային։

Իսկ ֆավորիտները գալիս էին ու գնում այնպես, ինչպես եկատերինյան մութ ու լույս սենյակներում։

Պատմությունն այսպես է եղել. Եկատերինա երկրորդ կայսրուհու ննջասենյակում Գրիգոր Օռլովին փոխարինեց Գրիգորի Պյոտոմկինը։

Նոր էին սկսվել եկատերինյան ինտրիգները Պյոտոմկինի հետ։ Պատերազմից վերադարձող Պյոտոմկինը պալատի աստիճանների վրա հանդիպում է նույն աստիճաններով իջնող Օռլովին։ Նա կայսրուհու մոտից էր ելել, այնտեղից, որտեղ գնում էր Պյոտոմկինը։

Պյոտոմկինը հարցնում է Օռլովին.

- Ի՞նչ կա արքունիքում։

- Առանձնապես ոչինչ,- պատասխանում է Օռլովը,- չնայած, որ ես իջնում եմ, իսկ դու` բարձրանում...

Իսկ ի հարանց ռուս անունորդի նիկալայը ամենևին էլ բարձրանալու խնդիր չունի։ Նա արդեն իսկ բարձրունքում է։ Միայն, թե լուծվի ֆավորիտի, կամ որ ամենաճիշտն է, ֆավորտների հարցը։

Մեր գեղում ասում են` ղոչաղ գառը` օխտը մոր ծիծ կուտի։ Նիկալային մի կուրծքն էլ բավական է, չհաշված սեփական կրծքերը, բայց դե ինչու՞ չօգտվել եղած հնարավորություններից։ Եթե մարդ միայն իր ազատության մասին է մտածում, ապա նա երբեք չի ազատվի ինքն իրենից։ Նա միշտ կմնա նույնը։ Նույնը և թշնամաց հանդեպ։ Պարզապես պիտի ստուգվի գործիքակազմը` թե ով ում կանի. դու կանե՞ս, թե՞ քեզ կանեն...

Մնում է ճշտել ժամը.

- Բաքվի ժամանակով ժամը քանի՞սն է...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ